Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունն այսօր հատում է միջնագիծը:
Խաղացված չորս տուրում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճելու լուրջ տրամադրվածություն է ցուցաբերում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում), որը բոլոր պարտիաներում պարտության է մատնել մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով հպարտ մենության մեջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ