Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուշագրավ են «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների դիտարկումները. «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2016 10:18

Մի խումբ ազատամարտիկներ, Արցախյան պատերազմի վետերաններ, հիմնականում «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչներ երեկ հավաքվել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ:

Նրանք եկել էին բողոքելու իրենց մարտական ընկեր, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի հնարավոր կալանավորման դեմ: Հիշեցնենք, որ Վ.Առաքելյանը նախօրեին ձերբակալվել է Նորքում վնասազերծված Ա.Վարդանյանի զինված խմբի հետ առնչություն ունենալու կասկածանքով: Ըստ տեղեկությունների, Վ.Առաքելյանը հերքում է, թե նշված խմբի հետ կապ է ունեցել:

Ամեն դեպքում, դա պրոֆեսիոնալ իրավաբանների, տվյալ պարագայում, մի կողմից՝ նախաքննությունն իրականացնողների, մյուս կողմից՝ փաստաբանների ու, հասկանալի է, դատավորի պարզելիք հարց է: Ուստի ամենից առաջ պետք է հարգել անմեղության կանխավարկածը: Բայց, զուգահեռաբար, հետաքրքիր, եթե չասենք՝ ուշագրավ են «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչների, դատարանի առջեւ հավաքված հարգարժան ազատամարտիկների դիտարկումներն այս ամենի վերաբերյալ:
Օրինակ, ասվում է, թե Վ.Առաքելյանը, ու քանի որ գործով կան կալանավորված այլ անձինք, ովքեր ազատամարտի մասնակիցներ են, նաեւ նրանք, չէին կարող հանցագործություններ ծրագրել երկրի դեմ, որի պաշտպանության համար իրենց կյանքը չեն խնայել:

Պնդումը, թվում է, կուռ տրամաբանության մեջ է, իհարկե: Բայց այստեղ կարող են լինել նրբերանգներ: Նախ՝ ո՞վ է ասում, թե այդ անձինք, այսինքն՝ կալանավորված ու նաեւ ձերբակալված ազատամարտիկները Ա.Վարդանյանի նախատեսած (ըստ հրապարակված տեղեկությունների) հանցավոր գործողությունների ծրագրմանն են հենց մասնակցել: Ի վերջո, մասնակցության եւ առնչության տարբեր դրսեւորումներ կարող են լինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031