Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդարված տոնածառեր՝ լեհական կաթոլիկ եկեղեցիներում

Հունվար 16,2016 16:00

Լեհերը հավատացյալ  ու հոգեւոր առումով պահպանողական ժողովուրդ են, նրանց եկեղեցական բոլոր արարողությունների ժամանակ եկեղեցիներում ասեղ գցելու տեղ չկա: Պատարագներին անգամ գրկի երեխաներով են գալիս: Ամենահետաքրքիրն այն է, որ հունվարի կեսերին Վարշավայում եկեղեցիներում դեռեւս մնում են զարդարված տոնածառերը, նույնիսկ մի քանիսը: Ընդհանրապես տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Դրախտում կենաց ծառը որպես կյանքի աղբյուր էր: Վարշավայի կենտրոնում գտնվող կաթոլիկ այս եկեղեցում զարդարված եղեւնին ընկալվում է որպես կենաց ծառի ներկայություն՝ մեր օրերում: Հայկական եկեղեցիներում զարդարված տոնածառը հաստատ միանշանակ չէր ընկալվի:
Լեհաստանի վերաբերյալ տպավորությունների մասին կարդացեք նաեւ այստեղ:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031