Վերջերս պատի օրացույց գնեցի 2016թ., նկարներով էր, խելոք էր մտածված: Աստիճանաբար թերթելով՝ շատ տարօրինակ բան նկատեցի: Ոնց որ շուկայում կանաչի ծախողներ՝ ինչպես եւ ինչ ուզել են, գրել են. Սերո Խանզադյան՝ դերասան: Թումանյանը ծնվել է 1887թ., Ղազարոս Աղայանը՝ արձակագիր: Մակարդակը այդքան էր: Բայց երբ հանդիպեցի մի էջի՝ Լավրենտի Բերիա՝ նկարով, տառերը հատուկ գրված, մարմինս փշաքաղվեց, ցնցվեցի: Հիշեցի իմ ամբողջ կյանքը եւ կրած տառապանքներս…
Մի քիչ կարդացած եմ եւ հիշողությունս այնքան էլ խաթարված չէ. Բերիան եղել է 20-րդ դարի 3-րդ հրեշը՝ Հիտլերից եւ Ստալինից հետո, մի քանի հարյուր սպանություն է կատարել իր ձեռքով, 270 բռնաբարություն է արել: 1953թ. Սովետական Միության բոլոր քաղաքների ու գյուղերի բարձրախոսները ձայնում էին Բերիայի հրեշագործ հանցագործությունների մասին: Եղել է անառակ, մատնիչ, մի քանի պետությունների գործակալ: Մենախցում գնդակահարեցին (գնդակահարել է մարշալ Ժուկովը): Այդքանից հետո նկարը դնում են հայկական օրացույցում եւ գրում՝ քաղաքական գործիչ:
Օրացույցի կազմողների ղեկավարը կամ մանկամիտ է, կամ հոգեկան հիվանդ: Ես ինձ չեմ ցուցադրում, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք կամ չվաճառեն այդ օրացույցը, կամ ի լուր հանրապետությունում՝ գրեն, որ սխալվել են: Ես չեմ սպառնում, եթե ոչ մի արձագանք չլինի, օրացույցի այդ թերթը ուղարկելու եմ նաեւ ռուսական թերթերին:
ՌՇՏՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Թոշակառու
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
15.01.2016
Ոչ մանկամիտ է, ոչ էլ հիվանդ: Նա նույն ազգիցն է՝ Թալեաթի թոռներից: