Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյանը պատմել է, թե ինչ է խոսել Արթուր Վարդանյանի հետ

Հունվար 15,2016 22:15

Վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում կքննարկվի «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցի հարցը:

Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով, իր պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ պատմել, Արթուր Վարդանյանն իրեն զանգահարել է, հանդիպման կանչել. «Մի քանի հանդիպում է եղել, որի ժամանակ խոսել են արտաքին քաղաքական հարցերի շուրջ, հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես խոսք չի գնացել»:

Փաստաբանի խոսքով, Գառնիկ Մարգարյանը ժխտել է, թե ինքը զենք կամ  զինատեսակ է տրամադրել Արթուր Վարդանյանին կամ որեւէ այլ անձի:

Մեր հարցին, իր պաշտպանյալը պատմե՞լ է , թե որտեղից է ճանաչել Արթուր Վարդանյանին, ինչ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, փաստաբանն ասաց. «Ավելին չեմ կարող ասել»:

Ըստ ԱԱԾ-ի, Գառնիկ Մարգարյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: «Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031