Գյումրի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 15-ի դրությամբ իրենց հիվանդանոցում ստացիոնար բուժում են ստանում 37 թոքաբորբով հիվանդներ։
Նրանցից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 33-ը՝ թերապիայի բաժանմունքում, որոնցից 4-ը հղի են։ Գյումրի բժշկական կենտրոնից նաեւ հայտնում են, որ ծանր հիվանդներ չկան, ոչ մեկին արհեստական շնչառական սարքավորումներ միացված չեն. բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ