Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի երեխաներին դարձնել իր շահերը սպասարկող գործիք»

Հունվար 15,2016 17:54

«Ես որեւէ տեղեկատվություն չունեմ, այդ երեխային չեմ ճանաչում: Բայց կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի երեխաներին դարձնել իր շահերը սպասարկող գործիք: Երեխաներին չի կարելի դարձնել քաղաքական գործընթացների մասնակից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը:

ԱԺ պատգամավորի հետ խոսել ենք 16-ամյա Հովհաննես Հարությունյանի մասին, որին, ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության , հունվարի 12-ի ուշ գիշերին Երեւանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության հարակից տարածքում մոտեցել են երկու տղամարդ եւ ծեծել:

«Այդ ի՞նչ հայացքներ ունի այդ երեխան, որ իրեն այդքան կարեւորում է: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանության ներկայացուցիչ իրեն մատով չի կպել: Ես վստահ եմ, չեմ էլ կասկածում: Թե ով է նրան ծեծել, ինչ նպատակով, թող «Նոր Հայաստան»-ում պարզեն»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031