Հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Դ.-ի կողմից բերված սառնարանից հայտնաբերել և առգրավել են 29 բջջային հեռախոս, 4 լիցքավորման սարք և 4 ականջակալ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին