Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամին կաշառելու փորձ անելու համար Զավեն Միրիջանյանից բռնագանձեցին կաշառքն ու ազատ արձակեցին

Հունվար 15,2016 17:10

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդաց Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Հարությունյանին կաշառել փորձելու գործով իր վճիռը:

Հիշեցնենք, որ Զավեն Միրիջանյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու համար:

Դատավորը որոշեց, որ այն 100 հազար դրամը, որը Զավեն Միրիջանյանը որպես կաշառք առաջարկել էր տալ ՀԱԿ անդամին, բռնագանձել հօգուտ պետության, նշանակել 2 տարի փորձաշրջան՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճից:

Զավեն Միրիջանյանի պաշտպանը նշել էր, թե որքան ծանր առողջական վիճակում է ամբաստանյալը, նրա ընտանիքի անդամները հիվանդ են, նա տան միակ կերակրողն է: Դատավորը նշեց, որ իր վճիռը կայացնելիս հաշվի է առել այն, որ Զավեն Միրիջանյանը առողջական խնդիրներ ունի եւ ընտանիքի անդամները նույնպես առողջ չեն:

Դատական նիստից հետո Զավեն Միրիջանյանը լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց, նա չասաց՝ գո՞հ է այս վճռից, շարունակելո՞ւ է աշխատել Կենտրոնի թաղապետարանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031