Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած այդ երկրի շախմատի տղամարդկանց 82-րդ առաջնության վեցերորդ տուրում առավելության հասնելով գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյի նկատմամբ՝ 5,0 միավորով ստանձնել է մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս է վաստակել միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2016