Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստերական բալի համար պայքարում են չորս շախմատիստներ

Հունվար 15,2016 17:02

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջազգային վեցերորդ հուշամրցաշարը:

Ուժեղների խմբում խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի միջազգային վարպետ Մաքսիմ Չիգաեւը: Հաղթողի կոչմանն արժանանալու եւ գրոսմայստերական բալ վաստակելու համար նրան հետապնդում են Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, հայաստանցիներ, ՖԻԴԵ-ի վարպետ, մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Նրանք բոլորն էլ իրենց անվան դիմաց գրանցել են 3,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031