Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում երկրպագուների մեծ բանակ ունի: Դեկտեմբերի 5-ին «Վոլֆսբուրգի» հետ կայացած արտագնա հանդիպման ավարտին, որում շնորհիվ Մխիթարյանի գոլային երկու փոխանցումների «Բորուսիան» հաղթեց 2:1 հաշվով, Հենոն տրիբունայում նկատելով «Վոլֆսբուրգի» երկրպագուներից մեկին, որը իր ուշադրությանն արժանանալու համար ծածանում էր Հայոց Եռագույնը, մոտեցել է նրան եւ իր մարզաշապիկը նվիրել նրան:
Երջանիկ ֆուտբոլասերն այդ տեսարանը տեղադրել է Youtube-ում: Երկրպագու Մարեկ Ռ.-ն տեսանյութի տակ մակագրել է. «Վոլֆսբուրգի հետ հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը ինձ տվեց իր մարզաշապիկը եւ ձեռքս սեղմեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ