Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2015 թվականին գրանցված ընտանեկան բռնությունների վիճակագրությունը:
Ըստ այդմ՝ 2015 թվականի ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից 150-ով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 2014 թվականին դեպքերի քանակը եղել է 678, որից քրեական գործեր հարուցվել են 76-ով:
Նելլի Դուրյանը նշեց, որ անցած տարի ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերը 471 են եղել, իսկ 2014-ին՝ 410: Ավելացել նաեւ կնոջ կողմից ամուսնուն բռնություն ենթարկելու դեպքերը: 2015-ին գրանցվել է 15 այդպիսի դեպք, իսկ 2014-ին՝ 6:
Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնությունների 65 դեպք է գրանցվել 2015-ին, իսկ 2014-ին՝ 62: Զավակի կողմից ծնողի նկատմամբ բռնությունների դեպքերում աճ կամ նվազում չի եղել: Եվ 2015-ին եւ 2014-ին գրանցվել է 106 այդպիսի դեպք:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ