Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկերում վարկերը նվազում են, ավանդներն՝ ավելանում

Հունվար 15,2016 15:10

Ըստ համաշխարհային բանկի  զեկույցներից մեկի, այս տարվա համաշխարհային տնտեսական աճը կանխատեսվում է 2,9%, սա նշանակում է, որ զարգացած երկրները տնտեսական մի շարք դժվարություններ են ունենալու, ինչն ազդելու է նաեւ զարգացող երկրների վրա: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝  Չինաստանի համար, որպես համաշխարհային տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունեցող երկիր, ըստ ՀԲ-ի կանխատեսվում է 6,9% տոկոս տնտեսական աճ, իսկ եվրասիական տնտեսական միության երկրներից Ռուսաստանի համար կանխատեսվել է -0,7%, Ղազախստանի տնտեսական աճը կազմելու է 1,1%:

Ինչ վերաբերում է Հայաստանին, տնտեսագետն առանձնացրեց բանկային համակարգը, նշելով, որ հայաստանյան բանկերում վարկերը նվազում են, իսկ ավանդներն` ավելանում, ինչը տնտեսական ճգնաժամային զարգացումների ցուցանիշ է.«Բանկային համակարգը գտնվում  է ռիսկի տակ, որովհետեւ ներգրավում է ավանդ, բայց վարկ չի տալիս»:

Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2015 թվականին ավանդների աճը կազմել է 125 միլիարդ դրամ. «Սա կարելի է գնահատել թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Դրական է, որ մարդկանց խնայողություններն ավելացել են, բայց բացասական գործոն կա այն իմաստով, որ 125 միլիարդ դրամ տնտեսության մեջ չի մտել, այլ պահվել է` որպես ավանդ»:

Խաչատրյանն ասաց, որ նախորդ տարի վարկերը կրճատվել են 88 միլիարդ դրամով. «Այս պահի դրությամբ` մեր վարկային պորտֆելը կազմում է 2 տրիլիոն 100 միլիարդ դրամ: Իսկ 2014-ին 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ էր: Սպառողական վարկերը կազմում են վարկային պորտֆելի մոտ 20-25%-ը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031