Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյանը չի բացառում սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը

Հունվար 15,2016 14:45

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ Ադրբեջանը, երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից ուշադրություն շեղելու համար սահմանին վերսկսի ռազմական գործողությունները:

Մյուս կողմից «Զարկերակ» մամուլի ակումբում քաղաքագետը կասկածի տակ դրեց` արդյոք Իլհամ Ալիևը կգնա՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների` պատերազմի վերսկսման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռիսկերն այս պահին ավելի մեծ են, քան նախորդ ամիսներին:

Պարոն Մինասյանն այս առիթով մանրամասնեց. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իլհամ Ալիևի դիրքերը սեփական երկրի ներսում չափազանց թուլացել են: Այս իրավիճակում նա միգուցե չի հրաժարվի ռազմական գործողությունների ակտիվությունը պահպանելուց, բայց մյուս կողմից հարց է` արդյոք կդիմի՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Արդյոք այս պարագայում նա ի վիճակի կլինի՞ ռիսկի դիմել ու գնալ այդ քայլի`հիշելով, թե ինչ քաղաքական զարգացումներ են եղել Ադրբեջանում այս իրավիճակում, երբ ղեկավարները կորցրել են իրենց պաշտոնները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031