Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենի, Դեմիրճյանի օրոք ներքին թելադրանքով որոշվեց բենզինի գինն էժանացնել» (Տեսանյութ)

Հունվար 15,2016 14:17

Տնտեսագետ, «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը համամիտ չէ, որ մեր երկրում բենզինը չի էժանանում հարկերի պատճառով, ինչպես որ երեկ կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը: Նրանից հետաքրքրվել էին, թե ինչու միջազգային շուկայում բենզինի գինն այդքան իջել է, իսկ Հայաստանում այն 10 դրամով է էժանացել:

Պարոն Մակարյանի համոզմամբ, պատճառը ոչ թե հարկերն են, այլ այն, որ «Հայաստանում այս բիզնեսը մի քանի հոգու ձեռքին է եւ գինն իջեցնելու համար չկա քաղաքական կամք, վերահսկողության մեխանիզմները լավ չեն գործում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, ՏՄՊՊՀ-ի դերը պետք է ուժեղացվի եւ կարեւոր է նաեւ որակի հսկողությունը. «Փորձում են երկակի շահույթ ստանալ բարձր գին ու ցածր որակ պահելով»:

Մեր այն դիտարկմանը, որ ՏՄՊՊՀ ղեկավարը, այնուամենայնիվ, պնդում է, որ բենզինի գնի մեջ հարկերը բարձր են, այդ պատճառով էլ գինը չի իջնում, որքան էլ միջազգային շուկայում իջնի, պարոն Մակարյանն ասաց. «Բայց ի՞նչ է հարկերն ավելացել են, նույն ներքին 20 % ԱԱՀ-ն է սահմանի վրա, դրանից որեւէ բան փոխվե՞լ է, չի փոխվել, հետեւաբար այդ ին՞չ պատճառաբանություններ են»:

 

Պարոն Մակարյանը հիշեցրեց, երբ «նախկին ղեկավարության` Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի օրոք որոշվեց բենզինն էժանացնել. «Այն ժամանակ, ներքին թելադրանքով տաս հազարից իջեցրին 4,5 հազար, որովհետեւ դեռ այն ժամանակ հաշվարկեցին, որ 2800 դրամը քսան լիտրի համար, լիովին բավարարում էր: Այսինքն` մնացածը, շահութաբերության առումով, լիովին թույլ տվեց, իսկ հիմա մենք վաճառում ենք 8-9 հազար դրամով, ինչի՞ մասին է խոսքը գնում, եթե դրսում այդքան էժանացել է»:

Մանրամասները` տեսանյութում

Գագիկ Մակարյանն անդրադառնալով անարդյունավետ ծախսերին, նշեց, որ Ռուսաստանը գնում է կոնսոլիդացման ճանապարհով եւ այդ պատճառով էլ կարողանում է իրավիճակը բարելավվել: Մասնավորապես կրճատում է պետական ապարատի այնպիսի ծախսեր ինչպիսին շատ թանկարժեք ծառայողական մեքենաների ձեռքբերումն է, միաժամանակ փոքր ու միջին բիզնեսին որոշակի հարկեր վճարելուց ժամանակավորապես ազատում է: Ըստ նրա, մեր երկրում պետական ապարատները վատնում են, տեղական ինքնակառավարման մարմինները անարդյունավետ են ծախսում, պետական գնումներում նույնպես վատնումը շատ մեծ է, ուռճացված գներով, միջազգային կառույցների տրամադրած գումարները արդյունավետ չեն օգտագործվում:

Գագիկ Մակարյանի մեկնաբանությունների շարունակությունը՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Նաֆթի գնի իջեցման հետ պետք է անպայման իջնի նաև վառելիքի գինը մեր երկրում: Այդ հիմնախնդիրը պետք է ճիշտ ու ժամանակին լուծել մեր երկրում, որը հնարավորություն կտա կրճատելու արտադրական ծախսերը: Բայց դրա մասին պետք է խոսեն լուրջ մասնագետները և ոչ թե ցանկացած պատահական մարդ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031