Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրման կարգը

Հունվար 15,2016 13:04

DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46494 ընտանիք:

Օգնությունը հատկացվում է անվճար և բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների ձևավորված օգնության բաշխման ցուցակների միջոցով:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխատողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքը սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով գործակալություն կամ բաժին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

Ցուցակներում ընդգրկված ընտանիքների օգնության բաշխման ժամկետների և պայմանների մասին իրազեկումը կիրականացնեն տարածքային գործակալությունները և բաժինները` օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված N 1532-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031