Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպի նահանջը հարձակում է հիշեցնում. «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2016 12:45

Իհարկե, երկրում համաճարակային իրավիճակ չկա, ինչի մասին անընդհատ հայտարարում են առողջապահության նախարարության աշխատակիցները, եւ պետական ու մասնավոր հիմնարկների աշխատանքը եւս որոշ ժամանակով դադարեցնելն ու երկրում համատարած կարանտին հայտարարելն այս դեպքում տեղին չէ: Բայց դա չի նշանակում, թե որոշակի կարանտինային միջոցառումներ չպետք է կիրառվեն հանրության տարբեր շերտերում, որով հնարավորինս կնվազեցվի վարակի տարածման հավանականությունը:

Օրինակ, գործատուներին հանձնարարել գրիպի թեկուզ թեթեւ ախտանիշների ի հայտ գալու դեպքում հիվանդ աշխատողին թույլ տալ չհաճախել աշխատանքի` առողջ աշխատակիցներին չվարակելու, ինչպես նաեւ իր հիվանդությունն ավելի չսրելու նպատակով: Այս օրերին որոշ հիմնարկներում կարելի է տեսնել հիվանդ աշխատողների, ովքեր չնայած իրենց վիճակին` շարունակում են գնալ աշխատանքի` վարակի աղբյուր դառնալով թե՛ հասարակական տրանսպորտով երթեւեկողների, թե՛ տվյալ հիմնարկի աշխատողների համար:

Օրերս Երեւանի խանութներից մեկում հիվանդ վաճառողուհին մարդկանց էր սպասարկում: Նրանից ճշտեցի, որ նշանները նոր են սկսվել, եւ ինքը տեղյակ չէ, թե ինչ տեսակի գրիպով է վարակված, քանի որ չի հասցրել ստուգվել: Ընդ որում, նա անգամ զլացել էր շնչադիմակով փակել քիթն ու բերանը: Եթե աշխատողը ներքին պատասխանատվության զգացումից չի ցանկանում բացակայել աշխատանքից, ապա գոնե գործատուն պետք է հասկանա աշխատանքի գալու վտանգը եւ նրան աշխատանքից բացակայելու հնարավորություն տա կամ հուշի, որ այդպես, այն էլ վտանգավոր վարակի սրացման այս ժամանակահատվածում, չի կարելի տնից դուրս գալ:

Տեղին կլիներ, որ առողջապահության նախարարությունը առանձին հրահանգով դիմեր բոլոր գործատուներին` հիվանդ աշխատողների հետ առանձին վարվելակարգ մշակելու առաջարկով, ինչը մինչ օրս չի արվել:
Կանխարգելման միջոցառումները ենթադրում են նաեւ, որ հարկավոր է առանձնահատուկ հսկողություն հաստատել սահմանային կետերում, այդ թվում՝ օդանավակայանում, քանի որ արտերկրից, հատկապես Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից Հայաստան ժամանողները կարող են հավանական վիրուսակիր լինել՝ հաշվի առնելով այդ երկրներում խոզի գրիպի տարածվածության ծավալները:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031