Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է Վազգեն Սարգսյանի անունը պղծում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 15,2016 12:32

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը զայրույթով հայտնեց, որ հայկական Վիքիպեդիայում Վազգեն Սարգսյանի էջն է կարդացել եւ պարզապես շոկի մեջ ընկել։

Որոշեցինք տեսնել, թե ինչ են գրել Վազգեն Սարգսյանի մասին։ Այն կարդալով, այնպիսի տպավորություն ստացանք, որ գրողը կամ մի քիչ հոգեկան շեղումներ է ունեցել, կամ էլ ԵՊՀ-ի դասախոս Էդվարդ Մինասյանն է եղել, նա, ով հայոց պատմության դասագրքերը ծայրեծայր կեղծիքներով ու ապատեղեկատվությամբ է լցրել։ Իսկապես խայտառակություն է։

Վազգեն Սարգսյանի մասին Վիքիպեդիայում կարդացողը կմտածի, թե նա կենդանության օրոք սադիստ, մոլագար, դավաճան, Արցախը, Շահումյանը եւ այլ հայկական հողերը հանձնած գործիչ է եղել։ Ամբողջ կենսագրությունն այդ ոգով է ներկայացված։

Մասնավորապես, մի մեծ պարբերություն նվիրված է նրան, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը 1990-ին ստորաբար վարվել ՀԱԲ-ի հետ, որը, հիշեցնենք, ապօրինի ռազմական խմբավորում էր։ «ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ եւ չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների եւ վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաեւ կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախօրոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) եւ Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին»։

Կամ էլ սրա հեղինակը ՀԱԲ-ից է եղել։ Ուշադրություն դարձրեք, նորմա է համարվում, որ ՀԱԲ-ը՝ լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ, փորձել է կանգնեցնել ՀՀՇ-ին։ Այսինքն, զինված հեղաշրջում իրականացնել։ Ու այդքանից հետո Վազգեն Սարգսյանին են վերագրում Չաուշի ու Վիտյա Այվազյանի սպանությունները։

ՆույնիսկՎազգեն Սարգսյանին է վերագրվում Շահումյանի, Արծվաշենի անկումը։ Նրան վերագրվում են մտքեր, որոնք նա չի ասել, գործողություններ, որոնք չի արել։ «Ասում են», «ըստ շրջանառվող լուրերի» եւ այս կարգի բամբասանքներով են լցրել նրա կենսագրությունը։

Բայց ամենանողկալին վերջին պարբերությունն է. «Վազգեն Սարգսյանի անձի մասին ժողովրդի մոտ դրական կերպար ստեղծելու ուղղությամբ պետական եւ տարբեր հասարակական շրջանակների կողմից բավականին մեծ աշխատանք է իրականացվել։

Ի՞նչ կարող ենք ասել այս առթիվ։ Իհարկե, Վազգեն Սարգսյանին չի կարելի սուրբ անվանել, սխալներ շատ է գործել, բայց դրա կողքին ուրանալ նրա դերը արցախյան ազատամարտում, բանակի կազմավորման գործում, պետականության ստեղծման գործընթացում՝ առնվազն դրա համար պետք է Բաքվից լինել:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. hovakim says:

    Ես մի բան գիտեմ ու լավ գիտեմ, եթե Նժդեհը չլիներ սյունիքը Հայաստանի կազմի մեջ չէր լինի,իսկ եթե Վազգեն Սարգսյանը չլիներ Արցախը Հայկական չէր լինի:

  2. arman says:

    Не карабах стал армянским, а армения стал карабахским!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031