Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ԱԱԾ-ն ասեր՝ վայ, գիտեք, նա ազնիվ մա՞րդ է, ոչինչ չձեռնարկե՞ր. «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2016 12:27

Ուշագրավ են ձերբակալված անձանց վերաբերյալ Աշոտ Մանուչարյանի ու այս դեպքում՝ ոչ միայն նրա արձագանքն ու արտահայտությունները: Նա ու ոչ միայն նա հայտարարում են, որ այս գործով ավելի վաղ ձերբակալված ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, երեկ ձերբակալված Վլադիմիր Առաքելյանը «ազնվագույն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ սխրանքներ են գործել»: Ա.Մանուչարյանը երեկ ասել է նաեւ. «Գառնիկ Մարգարյանին էլ ճանաչում եմ 20 տարի եւ նշում եմ, որ նա արդարության համար պայքարող գործիչ է»:

Բարի: Ոչ ոք, կարծում ենք, տվյալ հարցի կամ իրավիճակի հետ կապված մտադիր չէ դիտարկել կամ քննության առարկա դարձնել այս գործով ձերբակալված ու կալանավորված անձանց ազնվագույն կամ անազնիվ լինելու կամ անհատական այլեւայլ հատկանիշներ ունենալու հարցը: Ու, մեր մեջ ասած, հայրենիքին ժամանակին մատուցած ծառայություններն ու վաստակն էլ կարող են որեւէ դեր չունենալ: Դա չէ քննության նյութը:

Նման հայտարարությունները իսկապես զգացմունքային եւ հուզական են: Հիշեցնենք, որ երբ Արթուր Վարդանյանի ձեւավորած խումբը նոր էր վնասազերծվել, խմբի անդամներից շատերի հարազատները, ծանոթները եւս առաջին հերթին նշում էին իրենց զավակի, բարեկամի, ընկերոջ մարդկային արժանիքները: Բայց դա, գոնե տվյալ փուլում, կապ չունի քննության հետ:

Վերջին հաշվով, ԱԱԾ-ն կամ քննություն իրականացնողները հո տունտունի՞կ չեն խաղում: Կամ սա հո կատա՞կ չէ: Պետք է կոնկրետ ապացույցներ ու հիմնավորումներ լինեն, որ մարդուն, առավել եւս՝ մարդկանց խմբի քրեորեն հետապնդելի արարք(ներ) կատարելու մեղադրանքներ առաջադրվեն: Ոչ ոք չի վիճարկում որեւէ մեկի ազնվությունը կամ վաստակը:

Բայց, ասենք, քննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ այս կամ այն անձնավորությունն առնչություն է ունեցել տվյալ խմբին, ինչ-ինչ գործողություններ է արել եւ այլն: Ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս պետք է վարվի նախաքննությունն իրականացնողը: Պետք է ասի՝ վայ, գիտեք, նա ազնիվ մա՞րդ է, ոչինչ չձեռնարկի՞: Այսինքն՝ հնարավորինս տարօրինա՞կ դրսեւորի իրեն, որպեսզի հանկարծ Աշոտ Մանուչարյանը չասի՝ էս ի՜նչ տարօրինակ բաներ են կատարվում:

Ի դեպ՝ քննության մասին: Մամուլի կարճ հաղորդագրությունները չհաշված, վերջին անգամ այս աղմկահարույց գործով հանրությանը պաշտոնական մարմինները տեղեկատվություն ներկայացրել են Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի վնասազերծումից մի քանի օր անց: Մինչդեռ արդեն շուրջ երկու ամիս է անցել, ու թերեւս արժե հանրությանը ներկայացնել, թե ինչ է արվել, ովքեր ինչում են մեղադրվում, ինչ են արել կամ չեն արել: Հասկանալի է, ներկայացնել այնքանով, որքանով դա չի վնասի նախաքննությանն ու այս մութ պատմության համակողմանի բացահայտմանը:

Այլապես առանձին գործիչներ, ինչպես տեսնում ենք, արդեն սադրանքի լեգենդ են հյուսում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե Հայրապետյան says:

    Սադրանք, այո սադրանք ճիշտ է ասում «Հայոց աշխարհը» սա սադրանք է 2 ԳԼԽՈՎ լավ կազմակերպված ՍԱԴՐԱՆՔ՝ ընդդեմ ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶՆԻՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ, օգտագործելով արդեն լավ կազմակերպված «ահաբեկչական» փաստը, ներգրավելով ոչ ցանկալի մարդկանց: Ազնիվ հայրենասեր մարդը չի կարող լինել «ահաբեկիչ» «արյունալի»:
    սա Սադրանք է կազմակերպված, որոնց մեջ ամեն օր ավելացնում են շատ ազնիվ հայրենասերների անուններ:
    Գառնիկ Մարգարյանը այդ ՍԱԴՐԱՆՔԻՆ «ՄԱՆԿԱՄԻՏ հիվանդագին ուղեղի կապիկային ահաբեկչությանը»՝ չէր կարող մասնակից լինել: Սա խաղ է ՍԱԴՐԱՆՔ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031