Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Բիզնեսը մտավ կենտրոն եւ հերթով հնարավոր ամեն ինչ ոչնչացնում է»

Հունվար 15,2016 12:13

«Մենք մեր ձեռքերով Երեւանի պատմությունը քայլ առ քայլ ոչնչացնում ենք»,- հունվարի 15-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ չի հասկանում, թե այդ գործընթացի իմաստն ինչ է. «Անկախության տարիներին այն վնասը, որ մենք հասցրեցինք Երեւանի պատմությանը ո՛չ ԽՍՀՄ-ի տարիներին է արվել, ո՛չ մինչեւ այդ»:

Կարինե Դանիելյանը բերեց Սպայի տան օրինակը, որը առաջին թատրոնն է եղել, «Անուշ» օպերայի պրեմիերան այնտեղ է եղել, Կոմիտաս վարդապետն այնտեղ երգչախումբ է ղեկավարել. «Մենք հաճույքով ոչնչացրեցինք, եւ հիմա բիզնես կենտրոն է: Բավական է գնալ բոլոր եվրոպական քաղաքները եւ տեսնել, որ կենտրոնները թողնում են որպես պատմական պատմամշակութային միգուցե նաեւ ադմնիստրատիվ կենտրոններ, մեզ մոտ այդպես է ստացվել: Բիզնես կենտրոնները, կառուցում են նոր թաղամաս, կառուցում են այնտեղ: Մեզ մոտ բիզնեսը մտավ կենտրոն եւ հերթով հնարավոր ամեն ինչ ոչնչացնում է: Մեր ձեռքով մենք ավելի ենք վնասում մեր պատմամշակութային արժեքներին, քան եթե օտարը մտներ Երեւան»:

Նա Զվարթնոց օդանավակայանի «կլոր շենքի» ապամոնտաժումը համարում է ինչ-որ մարդկանց բիզնեսի խնդիրը: Նա նշեց, որ տեղեկություն ունի, որ մտադրություն կա նաեւ Ազգային պատկերասրահը տեղափոխել. «Իմ պատկերացմամբ, նաեւ կան մարդիկ, որոնք այնպիսի ամբիցիաներ ունեն, որ միայն իրենց անունը պիտի մնա Երեւանի ճարտարապետության մեջ: Հիմա, օրինակ՝ կախվել է վտանգը հրապարակի վրա, Հրապարակի հետեւից, որ բարձրանում են շենքերը: Որ նոր էին բարձրանում շենքերը՝ Սամվել Դանիելյանն էր այն ժամանակ գլխավոր ճարտարապետը, զանգահարեցի, ասացի՝ Սամ, էս ի՞նչ ա կատարվում՝ «Կա՛ր ջան, սխալ տեղ ես կանգնած, մի ուրիշ տեղ կանգնի այնտեղից չի երեւա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031