Երեկ՝ հունվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի Արազի փողոցի բնակչուհի, 66-ամյա Հասմիկ Միրզախանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում