Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ մոտ պայքարը զուտ առողջապահության նախարարության վրա է դրված. «Հրապարակ»

Հունվար 15,2016 10:45

Առողջապահության նախարարը խորհուրդ էր տվել կարդալ արտասահմանյան մամուլ, տեսնելու համար, թե ինչ վատ է վիճակը տարածաշրջանի մյուս երկրներում։ Հետեւելով առողջապահության նախարարի խորհրդին, համոզվում ենք հակառակում։

Ռուսաստանում, օրինակ, պայքարի հիմնական միջոցը պատվաստումն է։ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի տվյալներով, Ռուսաստանի բնակչության 43 տոկոսը պատվաստվել է գրիպի դեմ։ Մեզ մոտ պատվաստումներն առաջին հերթին անցկացվել են մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում, բուժհաստատությունների անձնակազմի շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 15 հազար մարդ։ Բայց զանգվածային պատվաստումների հարց չի քննարկվել։

Ուկրաինայում, օրինակ, Օդեսայում, որտեղ արդեն 15 մահ կա, ախտահանվում է քաղաքային տրանսպորտը։ Բոլոր «գազելները» սանիտարական մշակման են ենթարկվում։

Ադրբեջանում սանիտարական խմբեր են աշխատում Իրանի հետ սահմանային կետերում, անասնաբուժական հսկողությունն է խստացված Թուրքիայում։

Մեզ մոտ պայքարը զուտ առողջապահության նախարարության վրա է դրված, եւ տպավորություն է, թե խոզի գրիպի միակ պատասխանատուն այս երկրում նախարար Արմեն Մուրադյանն է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031