Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակվել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա. «Հրապարակ»

Հունվար 15,2016 10:35

Մի քանի օր առաջ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա եւ հարվածներ հասցրել նրան։ Նա, սակայն, ոստիկանություն չի դիմել։

Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հաճախ է հանդես գալիս սուր քննադատական բնույթի գրառումներով՝ ուղղված հիմնականում իշխանությանը։ Չի բացառվում, որ նրա վրա հարձակման պատճառը հենց այդ գրառումներից մեկը եղած լինի։ Մանավանդ՝ սա նրա վրա հարձակվելու առաջին դեպքը չէ։ Ենթադրություն կա նաեւ, որ հնարավոր է՝ Շուշան Պետրոսյանի հայտնի սկանդալից հետո նրա մասին կատարած իր գրառումներն են պատճառ հանդիսացել հերթական հարձակման համար։

Կարեն Հարությունյանը չհերքեց կատարվածը, բայցեւ չէր ցանկանում այս պահին բարձրաձայնել. «Եթե ուզենայի ասել՝ կասեի, ուղղակի ինձ մոտ որոշ հարցեր կան դրա հետ կապված, դեռ չեմ ուզում հրապարակել»։

Հետո, այդուհանդերձ, պատմեց, թե ինչ է կատարվել։ «Աշխատավայրից դուրս եմ եկել, հարձակվել են վրաս՝ առանց ոչ մի բան ասելու, ու փախել են»,- ասաց նա՝ նշելով, որ վնասվածքներ շատ չեն պատճառել։ Ոստիկանություն էլ չի դիմել հետեւյալ պատճառաբանությամբ. «Ոստիկանություն անիմաստ է դիմել…»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031