Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն օգտվում է քաղաքականության բացակայությունից. «Ժամանակ»

Հունվար 15,2016 10:22

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին: Հանդիպման ընթացքում Սարգսյանը խոսել է Հայաստանին անկախությունից ի վեր ցուցաբերված ամերիկյան աջակցության մասին՝ կարևոր համարելով Հայաստանի զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ամերիկյան ջանքերը: Նախօրեին Սերժ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն և խոսել Եվրամիության ցուցաբերած աջակցության կարևորության մասին: ԱՄՆ-ը և Եվրոպան ներկայումս դարձել են Սերժ Սարգսյանի հույսը, ընդ որում՝ երկու իմաստով:

ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են Հայաստանի տնտեսական կայունության գրավականը, և նրանց հատկացրած ֆինանսական միջոցներով է ներկայումս պահվում Հայաստանի ֆինանսատնտեսական կայունությունը: Իսկ տարածաշրջանային կայունությունը պահվում է ամերիկյան ջանքերով, որոնց շնորհիվ է, որ Ադրբեջանի ռազմական սադրանքները հնարավոր է լինում պահել ժամանակի և տարածության մեջ սեղմված, թույլ չտալով դրանց վերաճում լայնամասշտաբ պատերազմի: Նախօրեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանն, ու կարծում է, որ հակամարտող կողմերը գիտակցում են դա:

Սակայն, տարածաշրջանի խաղաղության և բարեկեցության գիտակցում կարող է ունենալ միայն այն կողմը, այն սուբյեկտը, որն իր մրցունակությունը կառուցել է ստեղծագործ մոտեցումների և տեխնոլոգիաների վրա, որի միակ կռվանը զենքը, սպառազինությունը չէ, այլ տնտեսությունը, տեխնոլոգիաները, նոր մտքերը, արժեքները: Եվ այս իմաստով տարածաշրջանում շահեր հետապնդող սուբյեկտների զգալի մասը հեռու է այս չափանիշներից: Մասնավորապես, այս չափանիշներից հեռու են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, որոնց համար տարածաշրջանային ազդեցության կռվան է մնացել ապակայունացման սպառնալիքը և այս միջոցով է, որ նրանք փորձում են իրենց տեղն ու դերը պահպանել տարածաշրջանում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031