ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք) և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Կարդացեք նաև
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի Մեղրիի սարում, Սյունիքի մարզի, Գորիս, Սիսիան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն