Sauerland Event պրոումոթերական ընկերությունը շահել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ մեքսիկացի 25-ամյա Խիլբերտո Ռամիրեսի մենամարտի կազմակերպման աճուրդը:
Ի դեմս Top Rank-ի, Ռամիրեսի պրոումոթերը առաջարկել է $ 1 մլն 501 հազար, սակայն գերմանացիները նրանց շրջանցել են: Ավելի հավանական է, որ մենամարտը կայանա Գերմանիայում, սակայն Top Rank-ը ջանքեր է գործադրում այն PPV-շոուի շրջանակներ տեղափոխելու համար, որը կայանալու է ապրիլի 9-ին՝ Լաս-Վեգասում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ