Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը նրան սիրում էր»

Հունվար 15,2016 10:04

Եթե դուք միջին եւ բարձր տարիքի հայ տղամարդ եք, ապա շատ հավանական է, որ նման հուշ ունենաք: Երբ պատանեկության եւ վաղ երիտասարդության տարիներին հանդիպում էիք որեւէ աղջկա հետ, ձեր մայրը նրան «պոզուպոչ» էր կպցնում: Հետո, երբ այդ աղջկա հետ այլեւս չէիք հանդիպում, ունեիք նոր ընկերուհի, ձեր մայրն ասում էր, որ նախորդը լավն էր, իսկ այս նորը՝ վատը: Մինչեւ որ «այդ մեկը» դառնում էր «նախորդ» եւ կրկին ձեր մոր աչքերում ձեռք էր բերում անվիճելի դրական հատկանիշներ: Եվ այսպես շարունակ: Խնդիրն, իհարկե, այն էր, որ ենթագիտակցական մակարդակով «միջին վիճակագրական» հայ մայրը չի ցանկանում, որ իր որդին որեւէ մեկի հետ հանդիպի, ինչպես նաեւ՝ ամուսնանա, որովհետեւ համոզված է, որ որդին պատկանում է միայն իրեն: Սակայն այդ ենթագիտակցական համոզմունքը նա նույնիսկ ինքն իրեն չի խոստովանի, եւ դրա համար բանական մակարդակով իրեն պետք են «բացատրություններ», այդ թվում՝ նախորդի նկատմամբ «նոստալգիկ հիշողությունները»՝ «հո ես ընդհանրապես դե՞մ չեմ, ես դեմ եմ կոնկրետ այս աղջկան, իսկ նախորդին նույնիսկ սիրում էի»:

Մոտավորապես նույն հոգեբանական մեխանիզմը գործում է Հայաստանի քաղաքացիներ-Հայաստանի իշխանություններ հարաբերություններում: Քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում ունենալ որեւէ տեղական իշխանություն, բայց դա չի գիտակցում եւ իր ենթագիտակցական զգացողությունը բանական ոլորտում ձեւակերպում է այնպես՝ իբրեւ նա դեմ է օրվա իշխանություններին: Ես չգիտեմ, թե ինչ էին մարդիկ խոսում Անտոն Քոչինյանի մասին (այն ժամանակ փոքր էի), բայց սկսած Կարեն Դեմիրճյանից՝ Հայաստանի բոլոր իշխանությունների մասին խոսում են այն, ինչ ասվում է ներկայիս իշխողների մասին` թալանչի, գող, ավազակ եւ այլն: Բայց դա ասում էր տվյալ «թագավորի» պաշտոնավարման ժամանակ, իսկ երբ այդ պաշտոնավարումն ավարտվում էր, որոշ ժամանակ անց «պարզվում էր», որ «ժողովուրդը նրան շատ էր սիրում»: Մարդիկ անկեղծորեն մոռանում են, որ «չէին սիրում», եւ այդ «մոռացությունն» օգնում է նրանց «ռացիոնալիզացնել» իրենց ենթագիտակցական ձգտումները:

Հիմա Օմբուդսմենի պատմությունն է: Քանի Կարեն Անդրեասյանը (նաեւ իր նախորդները) պաշտոնավարում էր, նա, ընդդիմության կարծիքով, իշխանության կամակատարն էր, որը չի համարձակվում «կանգնել ժողովրդի կողքին», եւ ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին, որ նա հրաժարական տա: Հենց որ նրան հանեցին գործից (եկեք իրերն իրենց անունով կոչենք), նա դարձավ գրեթե միակ նորմալ գործող կառույցի ղեկավարը եւ ընդհանրապես «լույսի շող մութ թագավորության» մեջ: Այսինքն՝ պարզվեց, որ «ժողովուրդը նրան էլ էր սիրում»:

Հիմա անեմ իմ կանխատեսումը: Ով էլ նշանակվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին, սկզբում կասեն՝ դե, պարզ է, իշխանության սպասարկու է: Բայց քանի որ իրականում մեզանում կա հասարակական կարծիք, որն ազդում է այդ պաշտոնը զբաղեցնողի վրա, 4-րդ Օմբուդսմենը վաղ թե ուշ որոշ ինքնուրույնություն կդրսեւորի: Իշխանությունն էլ նորից կասի՝ «էդ ո՞նց, ախպեր, մենք քեզ նշանակենք, դու մեր ասածները չանե՞ս», ու դարձյալ հրաժարական կպարտադրի: Դրանից հետո կպարզվի, որ «ժողովուրդը նրան սիրում էր»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մարդ says:

    Համաձայն չեմ ձեզ հետ. Հայ մայրերի ամենագնահատելի կողմին կպաք.
    Հայ մայրը ցանկանում է իր որդու կոխքին տեսնել համապատասխան կին. Այլ ոչ թե գնալ ուրիշի լոմը «անհամապատասխան աղջկան» բերել եվ իր տունը քանդել.
    Թե էտ լոմը հին կլինի քե ավելի հին , դա ոչինչ չի փոխում .
    Իսկ վարդ «համապատասխան աղջկան» գտնելը հիմա շատ դժվար է …..

  2. Հ.Շ. says:

    Մենք մինչեւ իսկ յատուկ ասացուածք ունենք, այս խմբագրականին մէջ մատնանշված հոգեբանութեան վերաբերող՝ «գնա մեռիր, եկուր սիրեմ» :

  3. Ալեքսանդր says:

    Եթե գանք բուն հարցին, ապա ամենալավ մարդու իրավունքների պաշտպանը պետք է աչքի փուշ լինի և իշխանության (ամենանեծ փուշը), և մնացած բոլորի համար, բացի այն մարդու, որին պաշտպանում է: Եվ որքան շատ են նրան քարկոծում ամեն կողմից, նա այնքան լավ պաշտպան է: Կարեն Անդրեասյանը հենց այդպիսին էր: Երբ նրան նշանակեցին, մտածեցի այս երկրում ինչ-որ տեղաշարժ կա: Նա երկար դիմացավ այս կիսասովետական, կիսակապիտալիստական համակարգին: Մեկ մարդը դժվար թե հաղթեր, բայց հույսս չեմ կորցնում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031