Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմոկրատիա՝ ըստ լեհերի ու հայերի

Հունվար 15,2016 16:00

Վարշավայի կենտրոնական կայարանում տեղադրված էկրաններից ոչ միայն լեհերը, այլեւ եվրոպական այլ երկրներ մեկնող օտարազգի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն դիտելու Լեհաստանի տարբեր քաղաքներում ընթացած հակակառավարական եւ հանուն խոսքի ազատության կազմակերպված բազմահազարանոց ցույցերի ուղիղ հեռարձակումներն ու դրանց տեսագրությունները:

Ընդդեմ սահմանադրական խախտումների, մարդու իրավունքների եւ ազատության սահմանափակումների կազմակերպված բողոքի ցույցերը ընթանում էին Լեհաստանի եւ Եվրամիության դրոշներով՝ «Բավական է կործանեք դեմոկրատիան», «Օրենքը եւ արդարությունը իշխանություն չունի» ու նման բովանդակությամբ այլ վանկարկումներով: Վերջին օրերի ցույցերն էլ ուղղված էին ընդդեմ ԶԼՄ-ների մասին լեհական նոր օրենքի: Զարմանքով արձանագրեցինք, որ լեհերի բողոքի ձայնը հասու է Լեհաստանի մայրաքաղաքի ամենահասարակական վայրերում, մինչդեռ Հայաստանում նման բան անհնար է պատկերացնել: Երեւանյան մետրոյի որեւէ կայարանում, որեւէ հրապարակում դժվար թե ընդդիմության ցույցի տեսագրություն «հրամցվի», իսկ Երեւանի կենտրոնական մասերում տեղադրված էկրաններին լավագույն դեպքում իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ տեսագրություններ են ցուցադրվում կամ հատվածներ Երեւանի տոնին նրանց մասնակցությունից:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031