Հանցավոր վարչախումբն արդեն թիրախավորված կերպով հարձակվում է անչափահաս երեխաների վրա:
2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիր, 16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է, ով կյանքի դժվարությունների բերմամբ ժամանակից շուտ է հասունացել և ինքնուրույն մոտեցումներ ձևավորել հասարակական հարաբերությունների, իրավունքի ու արդարության վերաբերյալ: Մեր հայրենակիցներին նա հայտնի է երկուսուկես տարի առաջ երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած հաղորդումից: Հայրենիքի ճակատագրով մտահոգ պատանին նաև ներկա է եղել Բերձորյան ահաբեկչության ժամանակ:
Կարդացեք նաև
Ծեծից առաջ նրանք վեճ են հրահրել՝ բացահայտ կերպով նշելով, որ Հովհաննեսը ճիշտ ուղի չի ընտրել և պետք է հրաժարվի դրանից:
Ոչ միայն իրավունքի, այլև մարդկային բարոյականության նորմերի այսքան ցուցադրական զանցառումը վկայում է այն մասին, որ հանրաքվեն կեղծելուց հետո վարչախումբն այլևս սպառել է տարիներ շարունակ կիրառվող կեղծ ժողովրդավարության բոլոր ռեսուրսները և արդեն փորձում է իր գոյությունը պահպանել մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և համատարած ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու միջոցով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»
Երեխաների վրայ որեւէ մարմնային յարձակում գործողները գարշելի հրեշներ են: Պարզ ու անհերքելի է այս հաստատումը:
Սակայն նորէն ասենք՝
երեխաները ի՞նչ գործ ունեն այսպիսի վտանգաւոր խլրտումների մէջ:
Որպէս «կենդանի վահա՞ն են» շահագործվում յեղափոխական պալագլուխների կողմէ:
Ո՞ւր են անոնց ծնողները, մեծ եղբայրները, խելքը-գլխին, չափահաս հարազատները… Թէ ոչ անոնք ել քաջալերում են որ երեխան կրակի հետ խաղայ… Գազանների ծոցը իյնայ…