Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարար. «Էն ժամանակ մենք կարայինք շատ մարդ գնդակահարել»

Հունվար 14,2016 19:30

1990 թվականին  ՀԽՍՀ  ներքին գործերի նախարար, մինչ այդ ու դրանից հետո Լենինականի ներքին գործերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանի համար, որը նաեւ հայտնի է «Լյովա պետ» անունով, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին տեղեկությունն անակնկալ էր:

«Հայրենիք եւ պատիվ»»-ը մենք ենք ստեղծել Գառնիկ Մարգարյանի հետ: 1995-ին, որ մեզ բռնեցին «գնդապետների գործով», Գառնիկը Երեւանի բանտում էր, ես՝ Լենինականի: Բայց թե հիմա Գառնիկն ինչ կապ ունի էդ Արթուր Վարդանյանի հետ, չեմ հասկանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Լեւոն Գալստյանն՝ անդրադառնալով ազգային անվտանգության՝  ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում հայտնաբերված  հանցավոր խմբի հետ կապ ունենալու կասկածանքով Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:

«Չեմ հասկանում, Արթուր Վարդանյանի հետ ինքն ի՞նչ կապ ունի: Երեւի ցուցմունքներ են եղել, որ ձերբակալել են: Մի՞թե մտածել են նման ճանապարհով իշխանափոխության գնան, կներեք, ինձ համար անընդունելի վարկած է: էն որ ասում էին՝ էդ հանցավոր խումբը փորձել է գրավել Ազգային ժողովի շենքը, սահմանադրական դատարանի շենքը, նախագահի ինքնաթիռը պայթեցնեն եւ այլն, այն, ինչ կարդացել եմ, ես նման բաներ չեմ ընդունում: Ախր որ սկսենք իրար կոտորել՝ ինչ կլինի»:

Պարոն Գալստյանն ասաց, որ 1995 թվականին հայտնի գնդապետների ձերբակալության եւ հիմա ԱԱԾ-ի կողմից կատարվող ձերբակալությունների հետ զուգահեռ տանելն անտեղի է, եւ ներկայիս հանցավոր խմբի եւ այն ժամանակվա ձերբակալվածների նախաձեռնություններն անհամեմատելի են. «Էն ժամանակ մենք զինված ապստամբություն չէինք նախատեսում: Մենք նախատեսում էինք իշխանափոխություն՝ ցույցերի, միտինգների միջոցով, ոչ թե զենքն առնենք ընկնեք մեր երկրի զավակների վրա, դա բացառվում էր մեր կողմից»:

Նախկին նախարարի խոսքերով՝ «Եթե, իրոք, նման բան կա՝ ամոթ իրենց, եթե իրոք նման ճանապարհով են ուզել իշխանության հասնեն՝ ամոթ, դա չեմ ընդունվում: Եթե էդպես լիներ, էն ժամանակ, երբ մենք իշխանության էինք, էն ժամանակ կարող էինք Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ մյուսներին գնդակահարեինք, բայց ես դա չեմ ընդունում:  Կարայինք շատ մարդ գնդակահարել, բայց երբեք նման քայլի չէինք գնա: Որպես նախկին մինիստր, որպես նախկին ուժային, ես դեմ եմ նման ձեւով իշխանափոխության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031