Այս պահին Գյումրիում ձյուն է տեղում, սակայն, ինչպես միշտ, գեղեցիկ տեսարանը բնակիչներին ուրախացնելու փոխարեն տխրեցնում է: Բանն այն է, որ փողոցները սառցակալվում են, դառնում են անանցանելի, որի պատճառով էլ մարդիկ կոտրվածքներ են ստանում:
Գյումրու քաղաքապետարանն էլ կիսատ-պռատ է մաքրում. երկրորդական փողոցների ու մայթերի մաքրման մասին խոսք լինել չի կարող, արեւը որոշակի չափով հալեցրեց սառցակալած փողոցները, անցորդների բախտը կբերի, այլապես քաղաքապետարանը մի բուռ ավազն ափսոսում է:
Կարդացեք նաև
Ոլորտի պատասխանատուների պատկերացմամբ, քաղաքում գլխավոր փողոցներից բացի, այլ վայրերում անելիք չունեն: Տխուր է տնակներն ու տները ջեռուցելու հարցը. բնակիչները ճարահատյալ ինչ ասես վառում են չցրտահարվելու համար. աթար, չուլ-փալաս, կոշիկ, սապոգ, մեքենայի անիվ, նույնիսկ ծառի չորացրած տերեւներ, այնպես որ առատ տեղումներն անգամ չեն օգնում քաղաքի օդի մաքրմանը, գյումրեցիները շնչահեղձ են լինում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հեյ գիտի Վարդան Ղուկասյան
Այս պահին մի այնպիսի բան կասեր, որ….մոտավորապես որ 4 հարկանի շենքի 5-րդ հարկում մարդու բնակարան էր հատկացրել: