Մայրաքաղաքում մեկնարկել են հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաև տոնական ձևավորման ու զարդարանքի ապամոնտաժման աշխատանքները: Գործընթացը հաստատված հստակ ժամանակացույցով կիրականացվի մի քանի օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Երևանի ամանորյա տեսքն ապահովվել էր 987 փողոցների գեղազարդ լուսավորությամբ, որոնք տեղադրվել էին բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Լուսային գեղարվեստական ձևավորում էին ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։
Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել էր 18758 լուսային շղթա՝ 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են եղել ավելի քան 20 այգիներ ու պուրակներ: Գլխավոր տոնածառից բացի, յուրաքանչյուր վարչական շրջան ուներ նաև իր կենտրոնական տոնածառը:
Երևանի քաղաքապետարան