Հունվարի 13-ին, ժամը 9.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռոբերտ Ի.-ն և հայտնել, որ իրենց շենքի մուտքում երկու անծանոթներ հարվածել են իր գլխին:
Մեկնած օպերատիվ խմբին Ռոբերտ Ի.-ն հայտնել է, որ երկու անծանոթ անձինք իր գրպանից բացահայտ հափշտակել են մեկ միլիոն 800.000 դրամ և դիմել փախուստի:
Ռոբերտ Ի.-ն գտնվում է բուժհետազոտման մեջ, նախնական արդյունքներով՝ նրա մարմնի վրա մարմնական վնասվածքների հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոբերտ Ի.-ին ոչ-ոք չի հարվածել և չի կողոպտել, այլ նա շուրջ մեկ տարի որպես մենեջեր աշխատելով մի ընկերությունում՝ յուրացրել է 1.050.000 դրամ և գումարը չվճարելու համար հայտնել է, թե իբր իրեն կողոպտել են:
Կարդացեք նաև
Նույն օրը, ժամը 18.00-ին, Ռոբերտ Ի.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն