Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկարաձգվել է ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը

Հունվար 14,2016 16:44

Կառավարչությունը փոփոխություններ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 839-Ա որոշման մեջ: Որոշման համաձայն նախատեսվել էր սահմանել, որ 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը պետական մարմինների կողմից (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների) ստուգումները կարող են իրականացվել միայն` 1)պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում. 2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում. 3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա. 4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների. 5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ. 6) որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հուլիսի 1-ը: Այսինքն՝ նախատեսվում է երկարաձգել նշված մարմինների ցանկից դուրս մնացած կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը՝ գործող 01.01.2016 թ. փոխարեն սահմանվելով 01.07.2016 թ.: Որոշմամբ պետական մարմինների (բացառությամբ հարկային և մաքսային մարմիններ) կողմից օրինակ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացվել մինչև 01.07.2016 թ. գործող 01.01.2016 թ. փոխարեն:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031