ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2016թ.-ի հունվարի 14-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տղամարդ։ Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վայրում։
Նախնական տվյալներով՝ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գործող ակումբներից մեկի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կտրող-ծակող առարկայով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ են պատճառվել Է.Հայրապետյանին, Ա.Մարգարյանին, Մ.Մարտիրոսյանին և Ռ.Գասպարյանին։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե