Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանը շատ պաշտոնյաների հետ է խոսել, որոնց այդպես էլ չկալանավորեցին»

Հունվար 14,2016 16:32

«Նաիրի Հունանյանը խոսել էր Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի հետ: Եթե նրա ցուցմունքները նայեք, կտեսնեք, որ նա շատ-շատ քաղաքական գործիչների հետ հանդիպել է, խոսել է եւ նրանք խրախուսել են, ասել են, իհարկե, պետք է ազատվել այսինչ մարդուց: Նրանցից ոչ ոք չկալանավորվեց Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից»,- այս մասին «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից նոր անձանց ձերբակալելուն, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի:

Ըստ նրա՝ այդ պաշտոնյանները չեն կալանավորվել, որովհետեւ Սարգսյանն ու Քոչարյանը համարեցին, որ այդ իրավիճակում մարդիկ արձագանքել են եւ դա երկիրը կկանգնեցնի շատ ավելի ծանր ցնցումային վիճակի եզրին. «Ես հիմա նույնիսկ գնահատական չեմ տա, թե ճիշտ կամ սխալ էր այդ որոշումը: Բայց կարեւոր է, որ Սերժ Սարգսյանն այդպես է գործել»:

Իսկ այսօր, ըստ Մանուչարյանի, նա հակառակ ձեւով է գործում. «27-ից հետո կատարված հանցագործության մասին էր խոսքը, իսկ այսօր չկա կատարված: Մենք դեռ չգիտենք ինչ է եղել, չգիտենք ով է սադրել, չգիտենք ով է արել եւ այլն: Սակայն Սերժ Սարգսյանը սկսել է կալանավորել ամեն մի մարդու, որի հետ զրուցել են, խոսել են: Ես կարծում եմ, որ դա կատարվում է արտաքին թելադրանքի ներքո»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031