«Այս գործը շատ բարդ է, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն՝ անդրադառնալով այսօր «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի՝ ազգային անվտանգության կողմից ձերբակալությանը:
Նշենք, որ ինչպես Շիրխանյանն, այնպես էլ Գառնիկ Մարգարյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ անդամների հետ համագործակցության մեջ:
Տիգրան Տեր-Եսայանի պատմելով՝ ինքը 2 օր առաջ է հանդիպել Շիրխանյանի հետ, վաղը կրկին հանդիպելու է, մինչ օրս Շիրխանյանը ցուցմունք չի տվել. «Մենք Շիրխանյանի հետ այլ անձանց մասնակցության մասին չենք խոսում, միայն իր մասնակցության մասին ենք խոսում: Նա ցուցմունք դեռ չի տվել, չի էլ տալու մոտակա ժամանակները՝ մինչեւ տեսնենք ինչ է: Սա շատ ծավալուն գործ է, շատ հարցեր կան, խմբակային գործ է: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, թե Գառնիկ Մարգարյանն ինչ առնչություն ունի»:
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Գառնիկ Մարգարյանի հետ ձերբակալվել է նաեւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը. Նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված խմբի հետ հանցավոր համագործակցության, խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ