Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Քարամյան. «Գյումրիի պարագայում ավելի շատ օժանդակողի դերում ենք հանդես գալու»

Հունվար 14,2016 15:14

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հունվարի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին: Նա նշեց, որ չորեքշաբթի նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել Գյումրիի փոխքաղաքապետի եւ այլ ներկայացուցիչների հետ, որոշակի համաձայնության են եկել:

«Գյումրին սպեցիֆիկ քաղաք է, իր մշակութային լուրջ ներգրավվածությամբ, հետեւաբար՝ եթե գործ ունես այդպիսի մշակութային լուրջ ավանդույթներ, սպորտային լուրջ արդյունքներ գրանցած քաղաքի հետ, ապա մեզ մնում է միայն որոշակիորեն աջակցել իրենց: Իրենք ունեն լավ նախանշած մոտեցումներ եւ բավարար ներուժ այդ մոտեցումները առաջ տանելու համար: Մենք՝ որպես նախարարություն, ուղղակիորեն Գյումրիի պարագայում ավելի շատ օժանդակողի դերում ենք հանդես գալու, քան կազմակերպչի»,- ասաց նա:

Արսեն Քարամյանը նշեց, որ երիտասարդական մայրաքաղաք ծրագրով Սիսիանին հատկացվել էր մոտավորապես 61 միլիոն դրամ, իսկ Ստեփանավանին՝ 52 միլիոն, նա վստահություն հայտնեց, որ Գյումրին այդ գումարներից ոչ պակաս գումար կստանա ծրագիրն իրականացնելու համար. «Դուք պատկերացրեք, որ այդ գումարը կարող էր չհոսել, այս պահին հոսում է: Եվ դա նշանակում է՝ հանրային սննդի կետերից մինչեւ տաքսի մեքենա աշխատում են, այսինքն՝ այդ փողը տարաբաշխվում է տվյալ քաղաքի ամենատարբեր ոլորտներում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031