Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ալիեւը մեզ համար վատ չի`մեծ-մեծ խոսող, կաշառակերության մեջ խրված»

Հունվար 14,2016 14:43

«Խաղաղությունը հարցականի տակ է ընկնում եւ ես նկատի չունեմ միայն ղարաբաղյան հակամարտությունը. նախ`ՌԴ-Արեւմուտք, Իրան-Սաուդյան Արաբիա, նոր Հայաստան (Արցախի մարզը ներառյալ)- Ադրբեջան»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով առաջիկա աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին, ասաց «Մոդուս վիվիենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ամենամեծ վտանգը`կետային ընդհարումներով, վերլուծաբանը տեսնում է ՌԴ-Արեւմուտք հակամարտության մեջ: Հայաստանի համար, Արա Պապյանը, օրինակ, նպաստավոր է համարում Սիրիայի կոնֆլիկտում ՌԴ-ի գերակայությունը: Հայաստան-Թուրքիա թեժ կետում նա ուղղակի ընդհարումներ չի կանխատեսում: Կարծում է, որ առավելապես քրդական գործոնի ապասառեցման հարց ն է առաջնային դառնալու եւ եթե խելամիտ քաղաքականություն վարենք, հայկական գործոնը բարձրացնենք, բանակցելու հնարավորություններ կստանանք:

Իրան-սունիական աշխարհ հակամարտությունը փորձագետի համոզմամբ, թեեւ «կրոնական տարազ ունի», բայց իր էությամբ տարածաշրջանում, մասնավորաբար, Պարսից Ծոցում, գերակայության պայքար է: Այս ամենով հանդերձ, ավանդական պատերազմ հասկացությունը`ռազմաճակատներ, տանկեր եւ այլն, չենք տեսնի, կլինեն հեռահրթիռներ, կետային բախումներ եւ այլն:

Ղարաբաղյան ճակատում վտանգը, Արա Պապյանի կարծիքով այն է, որ Ադրբեջանի նախագահն ու նրա ղեկավարությունը կորցնում են երկրի նկատմամբ վերահսկողությունը. «Տեսականորեն հնարավոր է, որ Ալիեւը գնա որոշակի բախման, որ չկորցնի այդ ամենը: Բայց քիչ հնարավոր եմ համարում`հաղթանակի շանս չունի եւ չի վտանգի իր ընտանիքի ու նրա հարստության ճակատագիրը: Իրավիճակը լարվի`Յանուկովիչի ճակատագրին կարժանանա: Ի՞նչ կլինի հետո`կախված է նրանից`թե ո՞վ կգա իշխանության: Բայց Ալիեւը մեզ համար վատ չի`մեծ-մեծ խոսող, կաշառակերության մեջ խրված: Ադրբեջանը երբեք այդքան չէր քննադատվել եվրոպական պետությունների կողմից»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանն էլ պակաս քննադատության չի ենթարկվում, մասնավորաբար ԵԽԽՎ-ի վերջին երկու հակահայկական զեկույցները, Արա Պապյանը հակադարձեց. «Ադրբեջանին քննադատում են, այլ հարց է: Հայաստանին էլ են քննադատում, նրանից է, որ մեզ վատ ենք պահում: Մենք լքեցինք մեր կոմպլիմենտար քաղաքականությունը եւ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին`ՌԴ-ին հակառակորդ երկրներին դարձնելով մեզ թշնամի: Բնական է, մենք ՌԴ-ի նման ռեսուրս չունենք դիմագրավելու»:

Հայաստանի նկատմամբ եվրոպական ճնշումների շարքում բանախոսն իր կողմից հավելեց նաեւ հունիսին ՄԻԵԴ-ի վճիռը`«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որը տասը տարի քննվում էր, բայց, չգիտես ինչու, հիմա հանգուցալուծում գտավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031