ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալ անձանց վերասոցիալականացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություն է կյանքի կոչվում, ինչը կկրի շարունակական բնույթ:
Այսպես` հունվարի 13-ին`երեկոյան, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել էր կինոդիտում, ինչը սպասված իրադարձություն էր դատապարտյալների համար, քանզի թեթև կենցաղային ժանրի կատակերգությունը նրանց որոշ ժամանակով կտրեց առօրյա հոգսերից` պարգևելով բարձր տրամադրություն ու դրական հույզեր:
Նույն օրը ինչպես «Արմավիր», այնպես էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մատուցվեցին Սուրբ Ծննդյան պատարագներ համապատասխանաբար Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ:
Պատարագից հետո վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում կատարվեցին Ջրօրհնեքի արարողություններ, և օրհնված ջուրը բաժանվեց ազատազրկված անձանց:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին