«Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պահանջեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գոնե կապ հաստատի իր հետ, եթե որեւէ կապ չունի օֆշորի գործի հետ. «Կարող է ինքը հանցագործ չի, կարող է ինքը բոլորովին տեղյակ չի, թող պարզաբանի»:
Մեր հարցին՝ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում պարզաբանեց, որ
օֆշորային գոտում որեւէ ձեռնարկություն չի բացել, որեւիցե մեկին լիազորություն չի տվել իր անունից որեւիցե օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել ոչ միայն Կիպրոսում, այլ աշխարհի որեւէ երկրում եւ նման գործարքների չի մասնակցել, նա ասաց, որ դա շինծու պատմություն է, նրա այդ բացատրությունները Ձեզ չե՞ն բավարարում՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց.
«Որտե՞ղ է բացատրել, Տիգրան Սարգսյանը բարի լինի ու Կիպրոսից արձագանքի պատասխանը տա, թող տա՛: Տիգրան Սարգսյանը թող կազմակերպի ցուցադրական, իր ստորագրությունները բերեն, ապացուցիչ, որ տեսեք, ես մեղավոր չեմ: Բա խի՞ չի բերում, 3 տարի է՝ 100 մետրից չե՞ն կարողանում մի հատ ստորագրություն բերեն: Կարո՞ղ է մեր պետությունը էդքան հնարավորություն չունի, որ մի հատ քննիչ ուղարկի, մարդ ուղարկի, այնտեղ իր ստորագրությունը վերցնեն եւ լաբորատոր փորձաքննության ենթարկեն: Անկախ լաբորատորիաներ բոլոր երկրներում էլ կան, կարող են պարզել՝ կե՞ղծ է իր ստորագրությունը, թե՞ չէ: Կամ այսքան ժամանակ հանդիպեր ինձ հետ ու ասեր՝ իմ պատվին մի՛ կպիր, ես մաքուր եմ: Թող մի անգամ հանդիպեր, ի՞նչ էր եղել, որ: Կամ Կճոյանը թող հանդիպեր: Ոչ մեկը չի եկել, ոչ մի հատ արձագանք՝ լավ ենք արել ու վերջ, սուխոյ ատկազ: Սա այնքան վիրավորական է, որ թքած ունենանք այս ժողովրդի վրա, ինչ ուզում եք՝ արեք: Իրենց պատասխանը սա է: Թքել եմ քո վրա, մեկ է մենք հաղթելու ենք:
Կարդացեք նաև
Բա գրել եմ, դիմումներ եմ ուղարկել դատախազին, նախագահին, որ խնդրում եմ ինձ ընդունեք, ես չեմ ուզում մեր պետության պատվին կպնեմ, թող մի հատ պարզաբանեն: Եթե գտնեմ, որ ես սխալ եմ, կկորցնեմ ու վերջանա ամեն ինչ: Դրան էլ եմ ես կողմնակից, բայց ոչ մի արձագանք, ոչ էլ ընդունելություն: Սա ի՞նչ է նշանակում՝ թքած քո վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ