Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցն ամփոփ տեղեկատվություն է հաղորդել երկրի մի շարք շրջաններում վերջին ամիսներին տիրող իրավիճակի մասին:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ վերոհիշյալ կազմակերպությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Ըստ նշյալ հաշվետվության՝ 2015թ. օգոստոսի 16-ից 2016թ. մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 7 քաղաքի 19 շրջանում 59 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այդ ողջ ընթացքում նշյալ տարածքներում զոհվել է 170 իսկ վիրավորել 145 քաղաքացի:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում