Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բենզինի գինը չի իջնում հարկերի պատճառով (Տեսանյութ)

Հունվար 14,2016 14:22

Այսօր կառավարությունում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանում բենզինի գինը չի իջնում միջազգային գներին համարժեք եւ միայն տաս դրամով է էժանացել, մինչդեռ նավթի գնանկմամբ պայմանավորված՝ 1 բարելը 60 դոլարից  դարձել է 31 դոլար, պարոն Շաբոյանն ասաց, որ մեր երկրում բենզինի գնի մեջ հարկերն են գինը բարձրացնում. «Հայաստանի Հանրապետությունում բենզինի գնի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում հարկերը, այդ պատճառով 7-8 տոկոս է կազմում նավթի տեսակարար կշիռը եւ այդ պատճառով էլ նավթի գների նվազումը մեծ չափով իր ազդեցությունը չի թողնում բենզինի գների վրա, այնուհանդերձ, 13 տոկոսով անցյալ տարվա ընթացքում նվազել է»:

Հարցին, թե բենզինի գինը չի իջնում, քանի որ կառավարության վարած հարկային քաղաքականությո՞ւնն է պատճառը, ՏՄՊՊՀ ղեկավարն ասաց, որ ինքը համաձայն չէ այդ դիտարկմանը. «Նկատի ունեմ, երբ մենք համեմատական ենք անցկացնում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում հարկերը բավականին ցածր տեսակարար կշիռ ունեն, տարբեր երկրներում տեսակարար կշիռները տարբեր են եւ, բնականաբար, նավթի գնի փոփոխությունն իր ազդեցությունը թողնում է, բայց քանի որ մենք ներմուծում ենք Ռուսաստանից եւ մեր հարկային քաղաքականության հետեւանքով այդ կշիռը մեծ է, այդ պատճառով նավթի գնի փոփոխությունը շատ մեծ ազդեցություն չի կարող թողնել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031