Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբրահամ Արտաշեսյան. «Կուզեի, որ քաղաքապետը գար ու հաշվետվություն ներկայացներ ավագանիում, թե ինչու ինքը լավ չի աշխատել»

Հունվար 14,2016 14:13

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը մտահոգություն հայտնեց, որ Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումները բավարար չեն ու հիմնավորեց. «Մենք հանրային զուգարանների հարցն ենք բարձրացրել նաև, որը անհրաժեշտ է ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև, որ շրջաններից եկող բնակիչները կարողանան օգտվել դրանցից»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանն էլ այս առիթով հավելեց. «Երևանում «Արմեն Կարպետ» խոսուն թանգարան կա, որտեղ տանում են զբոսաշրջիկների: Սակայն այստեղ տանող ճանապարհը անմխիթար վիճակում էր: Բայց 2015-ին այդ հարցը ավագանու շնորհիվ լուծվեց»:

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե չի կարող ասել`ավագանին գերազանց է աշխատել, բայց ոչ մի հարց անպատասխան չի մնացել:

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրի համակարգող, Համայնքների ֆինանսիստների միավորման խորհրդի անդամ Աբրահամ Արտաշեսյանը մտահոգություն հայտնեց, թե Երևանի ավագանիում ավելի շատ ներկայացված է ՀՀԿ-ն, ուստի ավագանին չի կարող որոշում կայացնել, որը կհակասի ՀՀԿ-ի շահին:

Այնուհետև մանրամասնեց. «Մենք էլի չկարողացանք հասնել նրան, որ քաղաքապետն իրեն զգա որպես ավագանու անդամ: Ունենք ուժեղ քաղաքապետ, որը տիրապետում է իր գործին, բայց չկարողացանք հասնել նրան, որ ինքն իրեն զգա ավագանու անդամ: Հետընթաց է գրանցվել ավագանի-քաղաքապետ հարաբերություններում` ելնելով նաև վերջին զարգացումներից, երբ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին նկատողություն տվեց, որ ձյուն չեն մաքրել: Նույն կերպ կուզեի, որ ինքը` քաղաքապետը գար ու հաշվետվություն ներկայացներ ավագանիում, թե ինչու ինքը չի կանգնել, որ վարչական շրջանների ղեկավարները կանգնեին, թե ինչու ինքը լավ չի աշխատել»:

Անահիտ Բախշյանը հավելեց, թե շատ հարցերի քաղաքապետը լուծում է տվել ավագանու բարձրացրած խնդիրների հիման վրա, բայց դա թաքցվել է. «Ինչո՞ւ դա չի արվում, ինչո՞ւ է ավագանի-քաղաքապետ համագործակցությունը ստորադասվում»: Գագիկ Բաղդասարյանը բարձրացված խնդիրներին հակադարձեց. «Ամեն առիթով ավագանու նիստ հրավիրել, կարծում եմ, ճիշտ չէ: Ավագանին անտեսված չէ, այլ բոլոր առումներով մասնակից է քաղաքապետարանում բարձրացված խնդիրներին ու դրանց ընթացքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարրը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031