Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպի սարսափը՝ դատարանում. Օֆշորի գործի ամբաստանյալին դատարան են բերում դիմակով (Տեսանյութ)

Հունվար 14,2016 13:56

Խոզի գրիպն ու զանազան վիրուսներն այնպես են վախեցրել, որ այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի գործով» նիստին մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին դատարան ուղեկցող ոստիկանները բժշկական դիմակներ էին կրում: Աշոտ Սուքիասյանը խոզի գրիպի ախտանշաններ չուներ:

Դատավոր Վարդան Գրիգորյանը շնորհավորեց նիստի մասնակիցների անցած տոները եւ անդրադարձավ տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչներից մեկին՝ Ինգա Ավագյանին:

Dat_ofshor-4

Նախորդ նիստում դատավորը բարկացել էր, որ Ինգա Ավագյանը բացակայում էր ու դատարանին չէր տեղեկացրել պատճառների մասին. «Արդեն երկրորդ դատական նիստն է, պատշաճ չի տեղեկացնում դատարանին, որ չի ներկայանալու: Հաջորդ անհարգելի բացակայության դեպքում կքննարկենք նրան այս գործից հեռացնելու հարցը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Դժվա՞ր է դիմում ներկայացնել ու ասել իր բացակայության պատճառները: Կքննարկենք, եթե գտնենք հարգելի է, կհամարենք հարգելի»:

Այսօր նա Ինգա Ավագյանին հարցրեց, թե ինչու չէր եկել: Նա բացատրեց, որ նախորդ նիստին այլ դատական նիստի էր մասնակցում ու չի կարողացել տեղյակ պահել դատարանին: Նա հորդորեց այսուհետեւ տեղյակ պահել, որ նրա բացակայությունը հարգելի համարվի:

Dat_ofshor-3

Փայլակ Հայրապետյանն էլ բացատրեց, որ ինքը այս սարսափելի գրիպներից էր, դրա համար չէր եկել:

Այս դատական նիստին էլ չէր մասնակցում մեղադրող կողմը եւ դատարանին տեղյակ չէր պահել: Դատավորը որոշեց, որ նրա բացակայությամբ անհնար է շարունակել նիստը, այն հետաձգեց մեկ շաբաթով: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 21-ին, ժամը 12.00-ին:

Dat_ofshor-2

Նիստի ավարտին «օֆշորի գործով» մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին մոտեցավ տուժողի ներկայացուցիչը՝ Շալիկո Փիրուզյանը եւ հորդորեց Աշոտ Սուքիասյանին դեռ չտանել, մինչեւ մեկ-երկու բառ փոխանակի:

Նա Սուքիասյանին նախ արդյունավետ տարի էր մաղթում ու հարցնում էր՝ իր հաշվի վրա գումար հե՞տ է եկել, թե՞ չէ:

Աշոտ Սուքիասյանը վստահեցրեց, որ հաստատ հետ չի եկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031