«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ավագանին այդ որոշումից տեղյակ չի եղել. «Դա եղել է քաղաքապետի որոշում, այդ հարցը ավագանու նիստում չի քննարկվել: Եթե հնարավորություն ունենայինք այդ նիստում լինելու, ապա հարց կբարձրացնեինք, թե ինչու է հանրության կարծիքին, հանրային խորհրդի կարծիքին հակառակ նման որոշում կայացվում: Ավագանուն չեն հրավիրել, տեղյակ չի եղել այդ նիստից: Ինձ թվում է` դա կառավարության հանձնարարությունն է եղել քաղաքապետին ու վերջ»:
Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը հրաժարվեց այս հարցով մեկնաբանություններ տալ ու նշեց. «Ես կարող եմ խոսել ավագանու գործունեության մասին: Կոնկրետ այդ հարցին պատասխան տալ չեմ կարող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի