Ուշադրություն
Հունվարի 14-ի ցերեկը և 15-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում`
Հունվարի 15-ի գիշերը և 19-ին սպասվում են տեղումներ: 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.90C
ՀՀ ՏԿԱԻՆ