Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2015 թվականի կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են մինչև հունվարի 30-ը ներկայացնել դիմում

Հունվար 14,2016 12:53

2015 թվականի կենսաթոշակային անհատական հաշվիչների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները, մինչև 2016թ. հունվարի 30-ը, կարող են մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` թղթային կամ էլեկտրոնային: Դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:

Կուտակային բաղադրիչի մասնակիցները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն տարին մեկ անգամ` մինչև ապրիլի 15-ը, անվճար ստանալ տեղեկատվություն նախորդ օրացուցային տարում իրենց կենսաթոշակային հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ: Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մասնակցի օգտին կատարված վճարումների, կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի, ֆոնդերի եկամտաբերությունների և փայերի հետ կապված գործարքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Առաջին անգամ այդ տեղեկատվությունը ուղարկվում է բոլոր մասնակիցներին, իսկ երկրորդ և հետագա անգամները տարեկան հաշվետվություն ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` նշելով կենսաթոշակային տարեկան հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը:

Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից դիմումում նշված հասցեով, և էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Թղթային եղանակի ընտրության դեպքում այդ դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու:

2015 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչև 2016թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման եղանակի մասին դիմում` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:

Դիմումները ներկայացնելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 անվճար թեժ գծին:

ԿՀԻԿ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031