Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը «Մեդիա կենտրոնում» ահազանգեց Աջափնյակ վարչական շրջանում գտնվող մի շենքի մասին, որը չունի տանիք, կոյուղի, աստիճանավանդակները խայտառակ վիճակում են:
Նա մանրամասնեց. «Այդ շենքը Երևանի հաշվեկշռում այդպես էլ չեն ուզում ընդգրկել: Այն պետական սեփականություն է հայտարարվել, 18 բնակարան նվիրել են բնակիչներին: Այդպես էլ այդ շենքի հարցը չի լուծվում, քանի որ քաղաքապետարանն ասում է, որ շենքն իր հաշվեկշռում չէ: Բայց այնտեղ մարդիկ ապրում են և մասնակցում են քվեարկությունների և քվեարկել են հենց ՀՀԿ-ի օգտին»:
իկին Բախշյանն այս խնդիրը հիշեցրեց այն բանից հետո, երբ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Աննա Ասատրյանը հայտարարեց, որ 2015-ին իրենք աշխատել են ուժերի գերագույն լարումով և ավագանին կատարել է իր գործունեությունը լիովին, բարձր մակարդակով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի